Մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հապճեպորեն եւ առանց պաշտպաններին ձայն տալու հնարավորության, բավարարեց մեղադրող կողմի՝ ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ դիրքորոշում հստակեցնելու պատճառաբանությամբ, դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը: «Վեցի» պաշտպանները հայտարարում են, որ եթե դատավորի շտապողականությունը չլիներ, իրենք հանդես էին գալու միջնորդությամբ՝ դատարանից պահանջելով փոխել իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը: Բանն այն է, որ հիշյալ փոփոխություն-լրացումներն ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 23-ից սկսած, այն մեղադրանքները, որոնք մինչ այդ առաջադրվել էին «Վեցին», այլեւս գոյություն չունեն: Ասել է թե՝ նրանց այս մեղադրանքների հիման վրա կալանքի տակ պահելը արդեն ապօրինություն է:
Կարդացեք