2009 թ. առաջին կիսամյակում Sony Ericsson ընկերությունը ծրագրում է վաճառել մոտ 12 միլիոն բջջային հեռախոս։ Այս մասին հաղորդում է IDG News-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում վաճառվել էր ավելի քան 22 միլիոն բջջային հեռախոս։
Ընկերության ենթադրյալ վնասները 2009 թ. առաջին եռամսյակում կկազմեն 340-390 միլիոն եվրո։ Մեկ տարի առաջ այս ընկերության շահույթը կազմել էր 133 միլիոն եվրո։
Ըստ www.tert.am-ի, ներկա պահին Sony Ericsson-ը բջջայինների վաճառքի ծավալով 5-րդ տեղում է։ 2008 թ. ընկերությունը թողարկել էր 96,6 միլիոն հեռախոս։