Playboy հանրահայտ ամսագիրն ընթացիկ տարվա մայիսի 1-ին կլքի Հինգերորդ ավենյուում տեղակայված իր գրասենյակի տարածքը, որն ընկերությունը վարձակալում էր 1990-ականներից ի վեր։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ամսագրի՝ Նյու Յորքի գրասենյակի մոտավորապես 100 աշխատակիցների տեղափոխելու են Չիկագոյի խմբագրություն, սակայն մեծամասնությանը կրճատում է սպասում։
Ըստ www.tert.am-ի, ավելի վաղ Playboy-ի ղեկավարությունը հայտարարել էր ծախսերի կրճատման մասին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի լույսի ներքո։