Լրահոս
Օրվա լրահոսը

Բացումը կկատարի հայաստանցին

Մարտ 25,2009 00:00

\"\"Երեկ Լոս Անջելեսում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ մենասահորդ 21-ամյա Գեղամ Վարդանյանը, որը մարզիչ Արմեն Ասոյանի հետ միասին արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում:

Տղամարդկանց մենասահքերում այս տարի հանդես են գալիս ռեկորդային թվով մասնակիցներ՝ 50 հոգի: Հասկանալի է, Գեղամը ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ միջանկյալ տեղերի չի հավակնում: Այդպես ասում ենք՝ ոչ միայն մարզաձեւի Հայաստանի մասնագետների կարծիքն իմանալով: Դրա մասին է ասում նաեւ աշխարհի առաջնության պաշտոնական կայքը, որի համաձայն՝ մեր մարզիկն, ըստ իր ունեցած վարկանիշի, առաջինն է մտնելու սահադաշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել