Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է Աշխարհի գավաթի որակավորման փուլի՝ մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում եւ Տալլինի «Ա Լե Կոկ» ստադիոնում կայանալիք Հայաստան-Էստոնիա հանդիպմանը նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Նրանք են:
Դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով, Մայիս Ազիզյան:
Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Կարեն Խաչատրյան, Հրայր Մկոյան, Վահագն Մինասյան:
Կիսապաշտպաններ՝ Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Արտակ Դաշյան, Արտավազդ Քարամյան, Լեւոն Պաչաջյան:
Հարձակվողներ՝ Արա Հակոբյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Արման Քարամյան:
Իր ընտրանու կազմը հրապարակել է նաեւ Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Րյուտլին: Նա հրավիրել է:
Դարպասապահներ՝ Ակսալու, Կոտենկո, Լոնդակ, Պարեյկո:
Պաշտպաններ՝ Բարենգրուբ, Յաեգեր, Կամս, Կլավան, Կրուգլով, Պիիրոյա, Ռյախն:
Կիսապաշտպաններ՝ Դմիտրիեւ, Կինկ, Լինդպերե, Պուրի, Պուրյե, Վասիլեւ, Վունկ:
Հարձակվողներ՝ Սաագ, Զենեւ, Վիիկմաե, Վոսկոբոյնիկով: