Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերբերը հիշեցին ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները

Մարտ 25,2009 00:00

\"\"Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որը նվիրված էր ՆԱՏՕ-ի զինուժի կողմից Հարավսլավիայի ռմբակոծություններին: Նա ափսոսանք հայտնեց, որ Կոսովոյի անկախության «միակողմանի եւ անօրինական» հռչակումը ընդունվել է համաշխարհային հանրության մի շարք անդամների կողմից: «Այսօր Կոսովոյում սերբերն իրենց անվտանգ չեն զգում, չեն պահպանվում նրանց իրավունքները, չի ապահովվում տեղաշարժվելու իրավունքը, նրանց տներում չկա լույս եւ էլեկտրականություն»,- ասաց Տադիչը, հիշեցնելով, որ 78 օր տեւող ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների հետեւանքով մահացել է 2500 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 89 երեխա: 1999 թվականի մարտի 24-ին սկսված ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիան նպատակ ուներ հասնելու Կոսովոյից սերբական բանակի եւ ոստիկանության դուրսբերմանը: Ռմբակոծությունների անմիջական առիթն այն էր, որ 1999-ի հունվարին Կոսովոյի Ռաչակ գյուղում հայտնաբերվել է 45 սպանված ալբանացի, իսկ Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունները Ֆրանսիայում ձախողվեցին: Սակայն փորձագետները պնդում են, որ իրադարձությունների ՆԱՏՕ-ական վարկածը կասկածելի է, եւ սպանվածների մի մասը ալբանացի գրոհայիններն էին, որոնք գյուղ էին բերվել Կոսովոյի այլ շրջաններից: «

Վրեմյա նովոստեյ» թերթի հետ զրուցած ռուսաստանցի մասնագետը պնդում է նաեւ, որ 100 հազարավոր ալբանացիներ 1999-ի գարնանը փախել են Կոսովոյից ոչ թե սերբական ուժերի ճնշմամբ, այլ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել