Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահապատիժ կիրառող երկրների թիվը կրճատվում է

Մարտ 25,2009 00:00

Չնայած 2008 թվականին 2 անգամ շատացել է մահապատժի ենթարկված մարդկանց քանակը՝ 1255-ից դառնալով 2390, երկրների կտրվածքով այդ քանակը նվազել է: Ըստ BBC-ի՝ այդպիսի հետեւության է եկել «Միջազգային ներում» հեղինակավոր կազմակերպությունը: Այդ կազմակերպության ղեկավար Արին Խանը հայտարարել է, որ մնացել է ընդամենը 59 երկիր, որտեղ կիրառվում է մահապատիժ, ընդ որում՝ իրական կյանքում այդ երկրների թիվն ավելի փոքր է: Իրավապաշտպանների զեկույցի համաձայն, անցած տարի մահապատիժը վերացնելու որոշում են ընդունել Արգենտինան եւ Ուզբեկստանը: Եվրոպական միակ երկիրը, որտեղ այդ պատժատեսակը կիրառվում է, մնացել է Բելառուսը: Միաժամանակ, մահապատժի վերականգնման մասին այժմ խոսում են Մեքսիկայում եւ Ջամայկայում: Իսկ մահապատիժների ռեկորդը, ինչպես եւ անցած տարիներին, պատկանում է Չինաստանին, որտեղ 2008-ին սպանվել է 1718 մարդ: Այդ դաժան վիճակագրության 2-րդ տեղում է Իրանը՝ 346 հոգի, այնուհետեւ գալիս են Սաուդյան Արաբիան՝ 102, ԱՄՆ-ն՝ 37 եւ Պակիստանը՝ 36: Այն երկրներից, որտեղ գոյություն ունի մահապատիժ, դրա վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն է հրապարակում միայն Միացյալ Նահանգները: Չինաստանը եւ մնացած երկրներն այդ վիճակագրությունը թաքցնում են հանրությունից: «Միջազգային ներումը» այս կամ այն երկրում մահապատիժների թիվը որոշում է մամուլի հրապարակումներից, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, ինչպես նաեւ պաշտոնական լրատվության արտահոսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել