Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ըտենց օրենք»՝ կա

Մարտ 25,2009 00:00

\"\"Երեկ Երեւան-Կրասնոդար՝ ժամը 13.30-ի չվերթի ուղեւորները օդանավակայանում 6 ժամ սպասել են թռիչքին: Ընդ որում, «Կուբանյան ավիաուղիներից» անգամ նեղություն չեն կրել ուղեւորներին նախապես զգուշացնել, որ շուրջ 6 ժամ թռիչքը հետաձգվելու է: Մինչ Երեւան-Կրասնոդար թռիչքը, ընկերության աշխատակիցները վստահեցրել են, որ այն նշված ժամին կկայանա: 6 ժամ սպասելուց հետո, ուղեւորները ընկերության աշխատակիցներից պահանջել են իրենց գոնե սնունդով ապահովել, հաղորդակցության միջոցներ տրամադրել, ինչպես որ օրենքն է պահանջում: Սակայն ավիաընկերության ներկայացուցիչներ Վահե Հայրապետյանը եւ Արթուր Պետրոսյանը, ուղեւորներից ներողություն խնդրելու եւ ուշացման պատճառները հայտնելու փոխարեն, աղմուկ են բարձրացրել եւ ասել. «Ըտենց օրենք գոյություն չունի»:

Ի գիտություն «Կուբանյան ավիաուղիների» աշխատակիցների, նշենք, որ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է.

Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի՝ ուղեւորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղեւորների կարիքները, սկսած՝

1)  2 ժամից՝ սնունդով.

2)  4 ժամից՝ հաղորդակցության միջոցներով եւ հնարավորություններով.

3)  8 ժամից՝ կացարանով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել