Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապօրինի փողերը «քթներից կբերեն»

Մարտ 25,2009 00:00

\"\"
Սա ընդհատակում գործող փայտի վերամշակման արտադրամասն է:

Մայրաքաղաքի Շիրակի 47/2 հասցեում մոտ 5 ամիս ապօրինի գործել է փայտամշակման խոշոր արտադրամաս: 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող տարածքում ամիսներ շարունակ արտադրվել եւ իրացվել է տարբեր տեսակի կահույք: Ապօրինի ձեռնարկատիրությունը հայտնաբերել են Պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները: Արմեն Արշակյանին պատկանող արտադրամասում հարկայինի աշխատակիցների այցելության պահին հայտնաբերվել է պատրաստի արտադրանք, կիսաֆաբրիկատներ եւ 70 քմ հաճարենու տախտակ: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ներկայումս հաշվարկվում է Արմեն Արշակյանի ապօրինի ձեռնարկատիրության հետեւանքով պետությանը հասցված խոշոր չափի վնասը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հարկայինը մայրաքաղաքի Մոսկովյան 28 շենքի թիվ 45 բնակարանում հայտնաբերել էր կարի արտադրամաս, որտեղ արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բրենդների՝ «ZILLI», «Roco Baroco», «Pioner Collection» եւ այլ պիտակներով կարվել եւ վաճառվել են տարբեր տեսակի հագուստներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել