Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԷՐ ԵՐՐՈՐԴԸ ԼԻՆԵԼ

Մարտ 25,2009 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու է ՀԱԿ-ի մաս կազմող Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը «վիրավորվել» ՀԱԿ-ից, հաղորդում է panorama.am-ը: «Դավիթ Հակոբյանի ամբողջ վիրավորվածությունը, եթե կուզեք, բխում էր նրանից, որ նա պաշտոնական հայտարարությամբ հավակնություն էր հայտնել զբաղեցնել Հայ ազգային կոնգրեսի ցուցակի երրորդ տեղը: Մնացածը ինքներդ կարող եք գնահատել: Ես միայն կարող եմ ավելացնել, որ մարտի 15-ին ՀԱԿ-ի քաղխորհուրդը լիազորել էր Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին` կազմել ավագանու թեկնածուների ցուցակը»,- այս կապակցությամբ հայտարարեց Ա. Մուսինյանն ու հավելեց, որ Կոնգրեսի ցուցակը կազմելուց հետո ՀԱԿ-ի անդամ բոլոր կուսակցություններն անխտիր իրենց գրավոր համաձայնությունն են տվել ցուցակին: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Մարքսիստական կուսակցությունը հեռացվի ՀԱԿ-ից, Ա. Մուսինյանը պատասխանեց, որ եթե Կոնգրեսում որեւէ բան որոշեն, իրենք անպայման այդ մասին կհայտնեն լրագրողներին, իսկ այս պահի դրությամբ
նման որոշում չկա:
Ա. Մուսինյանի ասուլիսի մասին կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել