Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 24,2009 00:00

ՄԵԿՈՒՍԱՑՎԵՑ 3 ՏԱՐՈՎ

\"\"Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց դատավճիռ, որով Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ դատապարտեց նրան ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Պատժի սկիզբը կհաշվի 2008 թ. փետրվարի 23-ից:

ՏՈՒԺԱԾՆԵՐ ՉԿԱՆ

Մարտի 21-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ Արտաշատի Իսակովի փողոցի նախկին կաթսայատան ծխատար խողովակը շրջվել է:

Տեղում պարզվել է, որ կաթսայատան սեփականատեր Հ. Խաչատրյանը ձեռնարկել է խողովակի ապամոնտաժում, ինչի ժամանակ 30 մ խողովակը շրջվել է եւ ընկել Արտաշատի Աճառյան փողոցի թիվ 82 տանը կից՝ 80 քմ մակերեսով օժանդակ շինության վրա, որն էլ ամբողջովին քանդվել է:

ԴԻԱԿԸ՝ ԳԵՏՈՒՄ

Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, Տավուշ գետում հայտնաբերվել է Բերդ քաղաքի բնակիչ, 51-ամյա Հրաչիկ Մելիքյանի դին: Փրկարարների ուժերով դին դուրս է բերվել գետից:

Մեկ այլ դիակ էլ է հայտնաբերվել:

Արմավիրի ոստիկանությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 128 տան բակում հայտնաբերվել է կնոջ դիակ: Պարզվել է, որ հայտնաբերվածը նույն հասցեի բնակչուհի, 91-ամյա Ամալյա Հակոբյանն է:

ՀԱՅՀՈՅՈՒՄ ԷՐ ԱԻՆ-ԻՆ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, փետրվարի 25-ին ոստիկանության Մարաշի բաժնում հաղորդվել էր անհայտ անձի կողմից ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման «1-01» օպերատիվ հեռախոսահամարին բազմիցս զանգելու եւ հայհոյանքներով ու անվայել արտահայտություններով ծառայության աշխատանքները խանգարելու մասին: Մեկ ամիս անց պարզվել է, որ «1-01» հեռախոսահամարին զանգել եւ խուլիգանական արարքներ է կատարել 16-ամյա Արտուշ Ա.-ն:

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

2009 թ. մարտի 25-27-ին նշանակված են ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր գործով դատավարության հերթական նիստերը:

Ըստ Չախալյանի փաստաբան Ս. Ոսկանյանի, դրանք կարող են լինել դատավարության եզրափակիչ նիստերը. «Դատավարությունն արդեն մտել է եզրափակիչ փուլ, մնացել է հարցաքննել շուրջ 10 վկայի, զննել իրեղեն ապացույցները, այնուհետեւ դատախազն արտասանելու է մեղադրական, իսկ փաստաբանները՝ պաշտպանական խոսքը: Վերջին խոսքի հնարավորություն է տրվելու Վահագն Չախալյանին, որից նա, անկասկած, օգտվելու է»:

«Ապրիլի 21-ին լրանում է Չախալ- յանի կալանքի տակ գտնվելու 9-րդ ամիսը, որից հետո, դատավճռի բացակայության պայմաններում, ըստ Վրաստանի սահմանադրության, նա պետք է ազատ արձակվի»,- նշեց փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել