Մարտի 21-ին, 49 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ եղավ ճանաչված լուսանկարիչ ու հոյակապ մարդ Ռուբեն Մանգասարյանը: Նրա «խոսող» նկարները տպագրվել են բազմաթիվ հայտնի թերթերում ու պարբերականներում՝ «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո»…… Ռ. Մանգասարյանը նաեւ մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների հեղինակ է: 2002 թվականից նա Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում ղեկավարում էր ֆոտոժուռնալիստիկայի դասընթացները: Նրա հիշատակը վառ կմնա իրեն ճանաչողների ու գնահատողների սրտերում: