Լրահոս
Օրվա լրահոսը

«Չօգտվել» հանրահավաքներից

Մարտ 24,2009 00:00

Իրավունքների նոր սահմանափակում

\"\"
Մարատ Դադունցն առաջարկում է հրաժարվել հանրահավաքներից:

Անցած շաբաթավերջին Երեւանում տեղական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները քննարկում էին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: Երկու օրերի վեց նիստերի ընթացքում բազմաթիվ անգամ նշվեց, որ հանրահավաքների ազատությունը չի կարելի սահմանափակել: Այս հավաքին մասնակցում էր նաեւ Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ նախագահ Մարատ Դադունցը, ում կարծիքով, 21-րդ դարում կարելի է հրաժարվել հանրահավաքներից:

Մեզ հետ զրույցում Մարատ Դադունցն ասաց, որ պետության ծագմանը զուգահեռ է ծնվել հանրահավաքը, եւ 21-րդ դարում կարելի է այլ տեխնոլոգիաներով բողոք արտահայտել. «Պարտադիր չէ մարդկանց բարձրախոսներով հրավիրել փողոց: Եթե բոլորը համակարծիք են, որ այսինչ խնդիրը կա, բողոքի ձեւ կարելի է գտնել՝ թեկուզ բնապահպանների նման մեկ ժամով լույսը անջատելը, կամ հեռախոսը մեկ ժամով անջատելը, կամ բանկերի ծառայություններից մեկ օր չօգտվելը: Սրանք նույնպես անհնազանդության ձեւեր են»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե, այնուամենայնիվ, հանրահավաք է արվում՝ չպետք է արվի այլոց իրավունքների սահմանափակման հաշվին: Հանրահավաքներից շատ առաջ մարդիկ այլ բաներ էլ են արել ու հիմա էլ են նույնը անում, օրինակ՝ աղոթում են կամ սեքսով են զբաղվում, չանե՞նք, մեր այս հարցին ի պատասխան Մարատ Դադունցն ասաց, որ ինքը խոսում է կարծիք արտահայտելու համար նոր տեխնոլոգիաներ օգտագործելու մասին: Իսկ նոր տեխնոլոգիաներն, ըստ նրա, կարող են մարդուն զերծ պահել սխալվելուց, երբ հանրահավաքի բերած էմոցիաների ազդեցության տակ մարդը ծափահարում է մեկին, «ով ընդհանրապես արժանիքներ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել