Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏԵԼ

Մարտ 24,2009 00:00

\"\"

Մինչ կուսակցություններն արդեն սկսել են իրենց վերացական քաղաքական բանավեճը՝ ավագանու ընտրությունների շուրջ, Երեւանում շարունակվում են ծառահատումները: Երեկ առավոտյան Իսահակյան 28 հասցեում կանաչ տարածք է ոչնչացվել: «Արմինֆո» գործակալության փոխանցմամբ, իրենց թղթակիցը տեսել է հատված մատղաշ ծառերը: Աղբյուրի ներկայացմամբ, բարբարոսությունը, ըստ երեւույթին, տեղի է ունեցել ուշ գիշերին: Ըստ որում, դա կատարվել է ամառային սեզոնին «ընդառաջ», երբ նոր սրճարանների համար պետք է տեղեր բացվեն: Իսկ ահա լուսանկարի վրա պատկերված բարբարոսությունը տեղի է ունեցել, հավանաբար, անցած հանգստյան օրերին: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 147 դպրոցի մոտակայքում կտրված ծառերի վրա փակցված են սիրային երկտողեր: Սակայն հայտնի չէ՝ սիրո խոստովանության առարկան Հայաստանի մայրաքաղա՞քն է, թե՞ հայրենի բնությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել