Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտ 21,2009 00:00

«Վեդի Ալկոյի» գործերը վատ են

\"\"Ֆինանսական միջոցների բացակայության եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով «Վեդի Ալկո» ընկերությունում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված իրացման եւ արտահանման հետ: Այս մասին «Արմինֆոյին» ասել է «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը: «Ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում էր ռուսաստանյան շուկա: Սկսած 2008 թվականի սեպտեմբերից, արտահանման ծավալները կտրուկ նվազեցին, իսկ այս տարի ընկերությունն ընդհանրապես դադարեցրել է արտահանումը»,- ասել է Մ. Ղազարյանը: Բացի այդ, պատգամավորը նշել է, որ Հայաստանի բոլոր խոշոր արտահանողներն, այդ թվում նաեւ իր ընկերությունը, այժմ ռուսաստանյան շուկայում ունեն մեծ թվով չիրացված ապրանքներ: Խոսելով խաղողի մթերման մասին՝ Մ. Ղազարյանն ասել է. «Այս տարի խաղողի մթերման ծավալները կնվազեն, հնարավոր է, որ «Վեդի Ալկո» ընկերությունն ի վիճակի չլինի խաղող մթերել»: Ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ, ընկերությունը ստիպված է եղել նաեւ կրճատել աշխատակիցներին: Մ. Ղազարյանի ներկայացմամբ, անցյալ տարի ընկերությունը ուներ 800 աշխատող, իսկ այս տարվա հունվարին ընկերության աշխատողների թիվը կրճատվել է 15%-ով:

Պատգամավորը նշել է նաեւ, որ ընկերությունն առայժմ օգնության համար չի դիմել կառավարությանը: Նշենք, որ «Վեդի Ալկո» ընկերությունը 2008 թվականին արտահանել է $1 միլիոնի արտադրանք:

Լավն ու վատը հետո կերեւա

«Բջնիի» գործընթացն արվեց հենց նրա համար, որ արհեստական աղմուկ բարձրացվի: Մենք շատ վիճարկելի իրավիճակում էինք, եւ դժվար էր ասել՝ որ մոտեցումն էր ճիշտ՝ աճուրդը իրականացնե՞լը, թե՞ սնանկության գնալը: Աճուրդը անվավեր համարելը չի նշանակում, թե ամեն ինչ վերադարձվում է իր նախկին դիրքին: Ձեզ չթվա, թե սնանկության գործընթացը բացարձակապես ձեռնտու իրավիճակ է: Այս դեպքում այլ լրացուցիչ պարտավորություններ են առաջանում»,- երեկ անդրադառնալով «Բջնիի» աճուրդը անվավեր համարելու վերաբերյալ վարչական դատարանի որոշմանը, լրագրողներին ասել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Հայաստանը բիզնեսի համար բարենպաստ չէ

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է բիզնես վարող երկրների այս տարվա վարկանիշը: Ըստ բիզնես վարելու հեշտության աստիճանի, Հայաստանը նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի հայտնվել է 94-րդ տեղում: Հարցումը անցկացվել է 127 երկրներում: Դրամական ազատության առումով Հայաստանն այդ երկրների շարքում զբաղեցնում է 53-րդ, կոռուպցիայի մակարդակով՝ 89-րդ, իսկ անձի ազատության չափորոշիչով՝ 94-րդ հորիզոնականը:

Հրապարակման մեջ նշված է, որ Հայաստանը տնտեսական մրցակցության բարելավման նպատակով պետք է լրացուցիչ միջոցառումներ իրականացնի՝ նկատի ունենալով աղքատության եւ գործազրկության ցուցանիշները: Նշենք, որ ըստ «Forbes» ամսագրի, բիզնես վարելու հեշտության աստիճանով՝ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է 103-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել