Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտ 20,2009 00:00

ՀԱՋՈՐԴ ՄՐՑԵԼՈՒՅԹԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտը մշտապես լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բանակցություններ են սկսվել IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի իննակի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ WBC-ի վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Վերնոն Ֆորեսթի պրոումոթերների միջեւ: Այդ մրցամարտը կարող է կայանալ այս ամռանը՝ ԱՄՆ-ում, եւ ուղիղ եթերում հեռարձակվել Ամերիկայի խոշորագույն հեռուստաալիքներից մեկով՝ «Showtim»-ով: Այս առիթով Աբրահամի պրոումոթեր Ուիլֆրիդ Զաուերլանդը լրատվամիջոցներին հայտարարել է, թե այս ընթացքում WBC/WBO վարկածներով Արթուրի քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկի թիմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել: Սակայն, նրա կարծիքով, Ֆորեսթի հետ մարտից հետո, իհարկե, եթե այն կայանա, կողմերին ամերիկացու հետ գոտիների միավորման մրցամարտ կազմակերպելու եւս մի հնարավորություն կընձեռվի: Զաուերլանդը նաեւ հայտարարել է, որ այս քաշային կարգում եւս երկու մարտից հետո, ամենայն հավանականությամբ, Արթուրը կտեղափոխվի երկրորդ միջին քաշային կարգ:

ՎԻԿԻ ԹԻՄՆ ՍԿՍԵԼ Է ԲԱՆԱԿՑԵ՞Լ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, ինչպես ինքն է հայտարարել, որոշել է տեղափոխվել ավելի բարձր հաջորդ քաշային կարգ եւ այնտեղ նույնպես նվաճել բոլոր վարկանիշներով չեմպիոնական գոտիները:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Վիկի պրոումոթերն սկսել է բանակցություններ վարել մինչեւ 53,525 կգ քաշային կարգում IBF-ի հերթական քաշային կարգում չեմպիոնի թիմի հետ, որպեսզի նրանց մենամարտը կազմակերպվի այս տարվա հունիս-հուլիս ամիսներին: Եվ այդ չեմպիոնն աֆրիկացի է՝ բավականին ուժեղ եւ հարվածող բռնցքամարտիկ: Ճշգրիտ անուն առայժմ չի հնչեցվում, բայց «boxnews.com. ua» ինտերնետային կայքում տեղադրված վարկանիշային դասակարգման ցուցակով (2009 թվականի հունվարի դրությամբ) այդ բռնցքամարտիկը գանացի Ջոզեֆ Ակբեգան է, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրած 27 մենամարտից շահել է 26-ը, որից 22-ը՝ նոկաուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել