Փաստում են մասնագետները
Հետազոտելով կնոջ առողջությունը, գիտնականները հանգել են կարեւոր եզրահանգման: Ըստ որի՝ ակտիվ զբաղվածության տեր կանայք կարծում են, թե իրենք ամբողջությամբ գնում են դեպի հյուծվածություն, քանի որ միաժամանակ համատեղում են աշխատանքը, երեխաների խնամքը, վարում տնային տնտեսություն եւ այլն: Բայց դա այդպես չէ։ Ապացուցվել է, որ իրականում նրանք ավելի են հակված առողջ լինել, երիտասարդ եւ թարմ երեւալ, ապրել երկար…
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ եթե կինը զբաղվում է միայն տնային տնտեսությամբ, որեւէ տեղ չի աշխատում, ապա դա կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Օրինակ, հաստատվել է, որ ճարպակալման հավանականությունը տնային տնտեսուհիների մոտ կրկնակի ավելի է, քան այն կանանց, ովքեր համատեղում են աշխատանքը տնային տնտեսության վարման եւ ընտանիքի խնամքի հետ:
Սթրես, դեպրեսիա, հոգեկան բազմաթիվ խանգարումներ, ժամանակից շուտ ծերացում, հոգնածություն եւ մաշկի վաղաժամ դեֆորմացիա է նկատվում հատկապես տնային տնտեսուհիների մոտ:
Հետազոտության նման արդյունքը շատ մեծ ոգեւորություն եւ ուրախություն է առաջացրել աշխատող կանանց շրջանում, ովքեր այն մտքին էին, թե ամենօրյա աշխատանքը, հանդիպումները, գործուղումները նրանց տանում են «կործանում»:
Գիտնականները հաստատել են նաեւ, որ կանայք ավելի երկար են պահպանում իրենց հիանալի եւ թարմ կեցվածքը, եթե շարունակում են աշխատել, ծնում են երեխաներ եւ վարում առողջ ապրելակերպ: Այդպիսի կանայք կարող են ձեռք բերել «ամեն ինչ»:
Կանայք, ովքեր համատեղում են ընտանիքի եւ երեխաների խնամքը աշխատանքի հետ, առանձնանում են ակտիվությամբ եւ առողջությամբ:
Դե, ուրեմն պետք է հիշել եւ հետեւել անգլիացի հայտնի բժիշկ-գիտնական Մաքմանի հետեւյալ խոսքերին. «Կինը կատարյալ առողջություն կարող է ձեռք բերել միայն տարբեր դերերի համակցման արդյունքում»: Իհարկե, կարեոր դեր են կատարում նաեւ զուգընկերոջ հետ նորմալ փոխհարաբերությունները, քանի որ միայնակ մայրերի մոտ, ինչպես պարզվել է հետազոտության ընթացքում, առողջական ցուցանիշները այնքան էլ հուսադրող չեն: