Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է

Մարտ 20,2009 00:00

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի որոշումը՝ չմասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քաղաքական կուսակցությունների համատեղ քննարկումներին, երեկ «Առավոտին» ասաց. «Նախագահ Սարգսյանը իր հրավերով եւս մեկ անգամ ապացուցեց, որ հետեւողական է՝ լուծելու կոնկրետ խնդիրները, եւ կարեւորում է քաղաքական դաշտում բոլոր ուժերի հետ երկխոսությունները։ Իսկ ՀԱԿ-ը իր չմասնակցելու մասին որոշմամբ մեկ անգամ եւս ապացուցեց, որ ոչ թե ձգտում է խնդիր լուծել, այլ իր առջեւ միայն թիվ 1 խնդիր է դրել՝ անհարկի աղմուկ բարձրացնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել