Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Մարտ 20,2009 00:00

Երեկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հաստատեց շրջանառվող լուրերը, թե Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների՝ Հայ ազգային կոնգրեսի ցուցակում իրենց հատկացված տեղերը իրենք տվել են «Ժառանգություն» կուսակցությանը։ Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, նման որոշումը կայացվել է Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» միակամության պահպանման համար։ Կոնգրեսական մյուս քաղաքական ուժերին էլ պարոն Սեֆիլյանը կոչ է անում նույն կերպ վարվել։ «Սրանք ուղղակի քաղաքապետի ընտրություններ չեն, այլ մեկ տարի առաջ եղած նախագահական ընտրությունների շարունակությունն են։ Այս ընտրություններին պետք է համապետական նշանակություն տալ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը, ով կարծում է, որ այս ընտրությունների միջոցով պետք է շարունակել պայքարն ու հասնել իշխանությունների հրաժարականին։ Նա նույնպես կարծում է, որ «Ժառանգություն»-ՀԱԿ միավորումը դեռեւս հնարավոր է, մանավանդ որ՝ բանակցությունները դեռ ավարտված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել