Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՋՆԻԻ» ՎԱՃԱՌՔԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՎԵՑ

Մարտ 20,2009 00:00

\"\"

ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, երեկ իր վճռով անվավեր ճանաչեց Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի եւ գույքային իրավունքների աճուրդ-վաճառքը եւ գնորդի հետ կնքված պայմանագիրը: Ըստ «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանի՝ դատարանը հիմնավոր համարեց այն փաստարկը, որ գույքը կրկնաճուրդի չէր կարող դրվել, քանի որ լոտի արժեքը՝ 4 միլիարդ 934 միլիոն դրամ, պակաս էր պահանջի չափից՝ 5 միլիարդ 178 միլիոն դրամ. «Պետք է հաշվի առնվեր նաեւ ավելացված արժեքի հարկի գումարը, որը հարկադիր կատարողը հաշվի չի առել, եւ որը մենք մեր հայտարարություններում բազմիցս ներկայացրել ենք»: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու 1 ամսից, եւ մինչ այդ ԴԱՀԿ-ն իրավունք ունի վերաքննիչ կարգով բողոքարկել դատարանի որոշումը: «Բջնիի» աճուրդի միակ մասնակից՝ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս վճռին արձագանքել է. «Դատարանի որոշումը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի հեզ ու խոնարհ կատարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել