Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԱՅՆ

Մարտ 19,2009 00:00

«Առավոտի» ընթերցողների խմբագիր Մեսրոպ Հարությունյանը մեզ՝ «Առավոտի» լրագրողներիս ուղղված իր հերթական դիտողություն-նկատառումներում գրել էր, թե «օրերս» բառը շատ հաճախ ենք օգտագործում, հաճախ էլ՝ անհարկի ու անտեղի: Ես համաձայն եմ նրա հետ: Ես էլ եմ կարծում, որ եթե կատարվածին ժամանակին չենք անդրադարձել, ապա օրեր անց պետք է նյութը այլ կերպ մատուցենք կամ ընդհանրապես չգրենք դրա մասին եւ մեր ընթերցողներին հերթական անգամ «օրերս» բառով չտեղեկացնենք, որ մի քանի օր առաջ այսինչ բանն է եղել: Սա հիշեցի, երբ «օրերս»՝ մարտի 17-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունից հերթական հաղորդագրությունը ստացանք, որը հերթական անգամ սկսվում էր «օրերս» բառով:

«Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւի եւ դեսպանության խորհրդական Կարտայ Խաիրովի հետ»,- մարտի 17-ին տեղեկացնում էր Սփյուռքի նախարարությունը: Ընդհանրապես, այս նախարարության լրատվական ծառայությունը կատարվածի մասին տեղեկություններ է տարածում լավագույն դեպքում միջոցառումից 6 ժամ հետո: Սա էլ, թերեւս, նորմալ չէ: Բայց իրադարձային տեղեկատվությունը օրեր անց մատուցելը արդեն մասնագիտական որակների թերացման հարթությունում է տեղավորվում:

Ըստ ՀՀ Սահմանադրության, կառավարությունը վարչապետի եւ նախարարների ամբողջությունն է, որը իրականացնում է ՀՀ ներքին քաղաքականությունը ամենատարբեր ուղղություններով: Սփյուռքի նախարարությունն էլ այդ ուղղություններից մեկի պատասխանատուն է եւ, ինչպես ողջ կառավարությունը, նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովն ու պետական այլ կառույցներ, ապրում է ՀՀ քաղաքացիների՝ հարկատուների հաշվին: Իսկ ՀՀ քաղաքացին, էլի համաձայն մեր Սահմանադրության, ունի մի շարք իրավունքներ՝ մասնավորաբար տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 27): Ուրեմն, Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը, ամեն անգամ ուշացած տեղեկություններ տարածելով, սահմանափակում է տեղեկություններ փնտրելու, ստանալու իմ իրավունքը՝ խախտում է ՀՀ Սահմանադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել