Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ՝ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Մարտ 19,2009 00:00

Առաջին հանդիպումից հետո երկա՞ր կտեւեն ձեր փոխհարաբերությունները. ինչպե՞ս կողմնորոշվել

1. Դուք ծանոթացել եք.

ա) Գիշերային ակումբում կամ Անթալիայի (գուցե մեկ ուրիշ, օրինակ՝ Սեւանա լճի) լողափում- 1:

բ) Սուպերմարկետի դրամարկղի մոտ կամ պոլիկլինիկայում- 2:

գ) Աշխատանքի վայրում կամ ձեր մորաքրոջ (հնարավոր է՝ այլ ծանոթի) տանը- 3։

2. Հայտնվել եք անկողնում.

ա) Երկու ժամ անց՝ երրորդ բաժակից հետո- 1:

բ) Մի քանի ամիս անց՝ ծաղկեփնջերով եւ քաղցրավենիքով «սիրախաղերից» հետո- 2:

գ) Ծանոթությունից մեկ շաբաթ անց՝ ռեստորանում հանդիպելուց հետո- 3։

3. Անկողնում պառկած՝ դուք ավելի շատ խոսել եք.

ա) Պաշտպանվելու մեթոդների մասին- 2:

բ) Ինչպիսի անկողնային պարագաներ (սավան եւ այլն) կարող են լինել (կսազեն) զբոսայգու նստարանին- 1:

գ) Դա չի կարելի կրկնել- 3։

4. Առավոտյան նա իրեն դրսեւորեց.

ա) Ինչպես Ջեյմս Բոնդը՝ ասաց. «Շնորհակալություն, փիսիկս» եւ անհետացավ արեւի առաջին շողերի հայտնվելուն պես- 1:

բ) Ինչպես Միքի Ռուրքի հանրահայտ «Իննուկես շաբաթ» ֆիլմում՝ նախաճաշը քնքշորեն մատուցեց ձեր մերկ կրծքի վրա- 3:

գ) Ինչպես փականագործ Գոշան՝ «Մոսկվան արցունքների չի հավատում»-ից, ձեզ «քշեց» խոհանոց՝ բորշչ եփելու- 2։

5. Հաջորդ հանդիպման մասին պայմանավորվել եք.

ա) Մենք դեռեւս չենք պայմանավորվել, որովհետեւ չենք կարողանում «պրոցեսից» կտրվել- 3:

բ) Երկիրը կլոր է՝ ինչ-որ ժամանակ կհանդիպենք- 1:

գ) Շաբաթ օրը, ուղիղ ժամը 18.15-ին- 2։

Հաշվեք ձեր հավաքած միավորները.

5-7 միավոր- Դուք լավ ժամանակ անցկացրիք, չարժե ավելին ակնկալել։

8-11 միավոր- Ձեր սիրավեպի շարունակությունը կախված է նրանից, թե սեքսից բացի ինչ-որ բան կապո՞ւմ է ձեզ։

12-15 միավոր- Առաջին գիշերից հետո դուք արդեն մտածում եք զագս գնալու մասին. բայց մի՞թե դա չափից դուրս հնաոճ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել