Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2009 00:00

Ներքնազգեստի խորհուրդը

Լոնդոնցի մի խումբ հոգեբաններ ու դիզայներներ համատեղ յուրօրինակ հետազոտություններ են կատարել՝ կապված կանանց ներքնազգեստի գույնի հետ:

Դիզայներների աշխատանքի արդյունքում ստեղծված գայթակղիչ, գունավոր ու ժանեկապատ ներքնազգեստները բաժանվել են 25 կնոջ՝ յուրաքանչյուրին 7 տեսակի, իսկ վերջիններս էլ 1 շաբաթ շարունակ կրել են դրանք: Ըստ հոգեբանների՝ կանանց կրած ներքնազգեստից կարելի է նախօրոք կռահել տվյալ գիշերվա նրա տեսած երազներն ու օրվա ընթացքում նրանց տրամադրությունը: Օրինակ, եթե կնոջ հագին այդ գիշեր սեւ գույնի ներքնազգեստ է եղել, ապա չի բացառվում, որ նա տեսնի էրոտիկ երազներ կամ երազում բաժանվի սիրելի անձնավորությունից: Իսկ ինչ վերաբերում է օրվա ընթացքում տվյալ կնոջ տրամադրությանը, ապա երազում սիրելիին կորցրած կամ էլ սեքսի պակաս ունեցող կինը (էրոտիկ երազներ տեսնելը, ըստ մասնագետների, սեքսի պակասից է) դժվար թե լավ տրամադրություն ունենա: Ճերմակ ներքնազգեստ կրելիս կանայք երազում հաճախ իրենց դրախտում են զգում, որովհետեւ սպիտակ գույնը ոչ միայն իրականում, այլեւ երազում խորհրդանշում է անմեղություն, անկեղծություն: Իսկ «դրախտում» հայտնվելուց հետո դժվար թե գտնվի մեկը, որը վատ տրամադրություն ունենա: Հոգեբանները նաեւ խորհուրդ են տալիս, որ ընդհանրապես ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ քնելիս լինեն սպիտակ գույնի գիշերազգեստով: Ըստ նրանց, ցանկալի է նաեւ, որ անկողնային պարագաները եւս ճերմակ լինեն, որովհետեւ ամեն դեպքում ճերմակ անկողնում արթնանալիս դրական էմոցիաներն ու օրվա ընթացքում եթե ոչ բարձր, ապա գոնե նորմալ տրամադրությունն անխուսափելի կլինեն: Ինչպես հայտնի է, կարմիրը խորհրդանշում է կիրք, ու այս գույնի ներքնազգեստ կրելիս կրկին անխուսափելի են էրոտիկ երազները: Բացի դա, կարմիր ներքնազգեստ կրող կանայք ոչ միայն իրենց երազներում, այլեւ իրականում հաճախ են փոխում իրենց զուգընկերներին, նրանք սիրո պակաս չեն զգում, բայց անընդհատ նոր բացահայտումներ են ուզում, նոր արկածներ փնտրում: Իսկ նմանատիպ երազներ տեսած կնոջ տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում ոչ ոքի չի հաջողվում փչացնել: Նշված փորձարկումն իրականացնելուց հետո մասնագետները եկել են եզրահանգման, որ ցանկալի չէ քնել, ասենք, կանաչ կրծկալով: (Մեր կողմից ավելացնենք, որ բժիշկներն ընդհանրապես խորհուրդ չեն տալիս քնել կրծկալով): Գույների ոչ ներդաշնակ համադրությունը, ըստ դիզայներների, կարող է նյարդային վիճակ ստեղծել, ինչի հետեւանքով հնարավոր է մղձավանջային երազներ տեսնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել