Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցվել է, բայց չի՞ օգտագործվում

Մարտ 19,2009 00:00

Իսկ ե՞րբ կլուծվի գազիֆիկացման հարցը

Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու Ոսկեպար-Բաղանիս նոր՝ սահմանագոտին շրջանցող 6.3 կմ ճանապարհի կառուցման համար ի սկզբանե պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ: 2007թ. սեպտեմբերին կառավարությունն՝ այն ավարտելու համար հավելյալ 67 միլիոն 962 հազար դրամ տրամադրեց: Անցյալ տարի գործարկված այս ճանապարհը նախատեսվել է սահմանամերձ հատվածում մեքենաների երթեւեկն անվտանգ դարձնելու բարի նպատակով՝ ճանապարհը հեռու է Ադրբեջանի հետ սահմանագծից: Սակայն շրջանցիկ ճանապարհն ավելի բարձրադիր տեղանքով է ձգվում, մեքենաների շարժը ավելի տեսանելի, խոցելի է դարձել դեմհանդիման, հսկա Օդնդաղ սարի փեշերին դիրքավորված ադրբեջանցի զինյալների համար: Ներկայումս եզակի մեքենաներ են երթեւեկում այս շրջանցիկ, ավելի երկար ճամփով: Երթեւեկողներն էլ հիմնականում տեղանքին անծանոթ վարորդներն են, ովքեր ճամփաբաժան-խաչմերուկում չեն կողմնորոշվում: Մինչդեռ սահմանամերձ այս ենթաշրջանի 6 գյուղերի՝ Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեւանի, Բաղանիսի, Ջուջեւանի բնակիչների համար առաջնահերթը գազիֆիկացման խնդիրն է, որի լուծումը տարիներ շարունակ ձգձգվում է: 2007-ին Ոսկեւանի գյուղապետ (այսօր արդեն նախկին) Էմմա Հակոբյանը, Ռոբերտ Քոչարյանից «Անանիա Շիրակացի» մեդալն ստանալով, նրան խնդրել էր լուծել այս գյուղերի գազամատակարարման խնդիրը: Խնդիրն առայժմ չի լուծվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել