Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենին չեն պատժի

Մարտ 19,2009 00:00

Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովի այն պնդումները, իբր իրենք կատարել են $100 միլիոնի ներդրումներ՝ ճշմարտացի չեն, իրականում ներդրումների հայտարարված ծավալները կատարվել են միայն 30%-ով: Սակայն նախարարությունը չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել Ա. Կուզնեցովին: Այս մասին «Մեդիամաքսին» տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից եւ հավելել. «Պատասխանատվության ենթարկելու հարցն օրակարգում դրված չէ, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջկառավարական մակարդակով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ 2009 թվականին «Հայկական երկաթուղիների» 2008-ի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ կատարելու մասին, առանց ընթացիկ տարվա ներդրումային ծրագիրը վնասելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել