Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԴԵՊԸ ՉԻ՞ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԱՄՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Մարտ 19,2009 00:00

\"\"

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ ԱԺ-ում հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչու Հայաստանը չի արձագանքել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է ադրբեջանական տարածքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիային»: Ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Եթե Դուք նկատի ունեք տարածքային ամբողջականության մասին, այսինքն՝ շեշտադրումը այդ զեկույցի մեջ, որը կար, ապա բազմիցս հայտարարվել է, դրանից առաջ եւ դրանից հետո եւ այսօր նաեւ Դուք կարող եք գտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքէջում, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը այս հարցում հիմնված է երեք սկզբունքների վրա: Դա է՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Եվ համապատասխան այդ զեկույցի մեջ տեղադրված այդ ձեւակերպումը, չեմ կարծում, թե արտահայտում էր իրենց դիրքորոշումը հենց Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել