Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 18,2009 00:00

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԱՆՑԱՎ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի «Masters» շարքի «Indian Wells» ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում են մարզաձեւի ուժեղագույն ներկայացուցիչները: Նրանց մեջ է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նա վիճակահանությամբ պայքարի մեջ ներգրավվեց երկրորդ շրջանից, որում 6:4, 6:4 հաշվով պայքարից դուրս թողեց ամերիկացի Ռոբերտ Կենդրիկին եւ այսօր հանդիպելու է սերբ Վիկտոր Տրոիցկու հետ:

ՄԵԿՆԱՐԿԵՑ

Երեկ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» երեք անպատասխան գնդակ անցկացրեց «Կիլիկիայի» դարպասը, իսկ «Ուլիսը» 4:1 հաշվով հաղթեց «Գանձասարին»: Այսօր կայանալու են «Բանանց»-«Արարատ» եւ «Միկա»-Շիրակ» խաղերը:

ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ առաջնության նոր տարբերանշանը:

ՆՇԱՆԱԿՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւը:

ԵՐԿՈՒ ՈՉ-ՈՔԻ

Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացավ «կույր» եւ արագ շախմատների «Amber» գերմրցաշարի չորրորդ տուրը, որում Լեւոն Արոնյանի մրցակիցը դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: «Կույր» շախմատում սպիտակներով խաղացող Անանդը չկարողացավ կոտրել Լեւոնի դիմադրությունը, եւ կողմերը 72-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Այնուհետեւ Արոնյանին չհաջողվեց արդեն արագ շախմատում առավելության հասնել Վիշիի նկատմամբ, ու կրկին խաղաղ դաշն կնքվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել