Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարանը պարտք է գյուղացուն

Մարտ 18,2009 00:00

\"\"Անցյալ տարի Այրումի պահածոների գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ դարձավ «Արտֆուդ» ընկերության ղեկավար Սերգեյ Կարապետյանը: 2008 թվականի օգոստոսի 22-ին ձեռնարկություն այցելեց գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը, եւ գործարանի բաժնետերերի խորհրդի նոր նախագահը նրան վստահեցրեց, թե երկուսուկես տարի անց Այրումի գործարանը Արտաշատի պահածոների գործարանի նման նորոգ եւ բարեկարգ տեսք կունենա: Կարապետյանը նաեւ լրագրողներին էր հավաստիացնում, որ հետագայում վարկավորման միջոցով գործարանը աջակցություն կցուցաբերի գյուղացիներին: Սակայն Այրումի պահածոների գործարանը բազմաթիվ այգեգործների դեռեւս չի վճարել 2008-ի մթերված բերքի փողը: Նոյեմբերյանցի գործարար, «Տուր եւ առ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գասպարյանն անցյալ տարի Այրումի պահածոների գործարան է հանձնել 25 տոննա դեղձ՝ կգ-ը 80 դրամով: Նրա խոսքերով՝ գործարանը գումարը տվել է ձգձգումներով, մաս-մաս: 2008 թ. հոկտեմբերից մինչեւ 2009-ի մարտ վճարումներ չեն եղել եւ Այրումի գործարանը դեռեւս 372 հազար դրամ պարտք է Գասպարյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել