Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԵՌՎԱ ՎԼԱՍՏ, Ա ՏԱՄ ԴԱԼՇԵ ՎԻԴՆՈ ԲՈՒԴԵՏ»

Մարտ 18,2009 00:00

Մարքսիստ Դավիթ Հակոբյանն «իրենց սոցիալիստ հռչակածներին» խորհուրդ է տալիս իրենից սոցիալիստ չլինել

\"\"«Սոցիալիստական արտադրական հարաբերություններին եւ սոցիալիստական պետական մեքենային անցնելը կնշանակի այսօրվա օլիգարխիկ կապիտալի կարկառուն ներկայացուցիչներին կուլակաթափ անել, ոչնչացնել այդ դասակարգը, որն այսօր մեզ կերակրում է»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով իրենց սոցիալիստ համարող ուժերի ու մարդկանց ակտիվացումներին, ինչը դրսեւորվում է ամենատարբեր հավաք-քննարկումներով եւ փաստաթղթերի ընդունումով: Պատմական էքսկուրս կատարելով՝ մեր զրուցակիցը փաստում է, որ 1920 թվականին սեփական ժողովրդին սոված չթողնելու համար Լենինը ստիպված էր անցում կատարել ՆԷՊ-ին: «Այդպիսով իշխանության ղեկավարությունը բոլշեւիկների ձեռքին պահելով, բայց մանր ու միջին ձեռներեցությունը՝ «վ պերյոդ»: Իսկ 1929 թվականին երկիրը շենացրին: Ստալինը շուտ ոչնչացրեց ՆԷՊ-ը… Իսկ այսօր սոցիալիզմի մասին ավելորդ բարբաջել՝ իբր ոչնչացնելու ենք այս մեզ կերակրող բուրժուական դասակարգը… Սրանք նոր սաղմնավորված ֆեոդալական արտադրական հարաբերություններ են, եւ ամբողջ ունեցվածքը նացիոնալիզացիայի ենթարկել՝ դա մեծ կատաստրոֆա կլինի ազգի համար: Մենք պետք է ընթացքում՝ նոր տնտեսական քաղաքականություն սկսելու ժամանակ հատուկ Սահմանադրությամբ ամրագրումներ անենք: 2005-ի նոյեմբերի 14-ին ես առաջին անգամ ասացի, որ Սահմանադրության մեջ տնտեսական բլոկը չկա, իսկ դա ասում է, թե երբ եւ ինչ պայմաններում կարելի է մասնավոր սեփականությունը ազգայնացնել եւ ինչ պայմաններում պետական-ազգային սեփականությունը մասնավորեցնել՝ ամբողջությամբ կամ մասնակի»,- վստահ է պարոն Հակոբյանը: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ այսօրվա մարքսիստները կողմնակից են սեփականության բոլոր ձեւերի ներդաշնակ համագործակցությանը. «Եթե բենզինը բերում է մասնավորը, պետությունն էլ պիտի բերի: Միեւնույն սեփականության ձեւերի միջեւ չպիտի լինի շուկայի մրցակցությունը. ահա այն տնտեսական մեխը, որն ունեն այսօրվա մարքսիստները: Այն չունի ոչ Րաֆֆին, ոչ Կոնգրեսը, ոչ էլ մյուսը»:

Հետաքրքրվեցինք՝ այսօր Հայաստանում օրախնդի՞ր է համարում մեր զրուցակիցը սոցիալիստական գաղափարախոսության ակտիվացումը: «Ակտուալ է աշխարհում: Բայց մեզ մոտ՝ կիսատ-պռատ սոցիալիզմով հրապուրվելու, բարբաջելու փոխարեն՝ հիմնական պեդալը պետք է սեղմել ամերիկյան Սահմանադրության 65-րդ հոդվածին, որտեղ Ռուզվելտն ասում է՝ պառլամենտարիզմի ինստիտուտը եւ օլիգարխիկ կապիտալը համատեղելի չեն: Օլիգարխիկ կապիտալը պետք է զտել պառլամենտարիզմից. այստեղ է ամբողջ հաղթանակի գրավականը: Անցումը սոցիալիստական արտադրական հարաբերությունների մենք պետք է կատարենք շատ զգույշ, ժամանակի ընթացքում: Բայց Աշոտ Մանուչարյանին եւ իրենց սոցիալիստ հռչակածներին խորհուրդ կտայի՝ ինձնից շատ սոցիալիստ չլինեն. ընդդիմությունը մեկն է, երկրորդ ընդդիմություն չի լինում, նրանց տեղը Հայ ազգային կոնգրեսի մեջ է: Չեստնիյ պալիտիչեսկիյ ֆրայեր տամ դոլժեն բիտ: Սպեռվա վլաստ, ա տամ դալշե վիդնո բուդետ»,- ասում է Դավիթ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել