Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵԼԻՆ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ

Մարտ 18,2009 00:00

\"\"

«Մի դժգոհիր հայելուց, երբ դեմքդ այլակերպված ու ծռմռված է»,- երեկ խորհուրդ տվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Պատգամավորի գնահատմամբ. «ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձեւերը չեն մեղավոր, որ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները կամայականորեն փակվել են, եւ մինչ օրս հեռուստաեթերը ենթարկվում է գրաքննության, որ ԱԺ-ն ընդունում է այնպիսի օրենքներ, որոնցով ուղղակի ոտնահարվում են մարդու իրավունքները, որ իրավապահ մարմիններն անօգնական են գտնվել հայտնաբերել եւ պատասխանատվության կանչել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական մեղավորներին, մարդասպաններին եւ նրանց հրահանգողներին, որ դատական իշխանությունները դարձել են հլու-հնազանդ գործիք՝ մեզ համար անհայտ ուժերի եւ երկրների ձեռքին, եւ որոնք տանում են երկիրը դեպի անհայտ ուղի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել