Լրահոս
Օրվա լրահոսը

Հասան Տաթեւի վանքին

Մարտ 17,2009 00:00

\"\"
Հուսանք, որ այս հրաշք համալիրի կողքին «էլիտար» շենքեր չեն կառուցվի:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Արմինֆոյին» տեղեկացրել է, թե Տաթեւի վանքի գոտին ներառվելու է քաղաքաշինության հատուկ ռեժիմի տարածքների թվում: Վանքի վերականգնման ծրագիրն արժանացել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հավանությանը: Ծրագրի նախնական արժեքը $20 միլիոն է եւ ունի 3 բաղադրիչ: Առաջինը՝ ճոպանուղու կառուցումն է, որը նախատեսվում է սկսել արդեն ընթացիկ տարում: Ճոպանուղու անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Տաթեւը գտնվում է դժվարամատչելի վայրում: Ճոպանուղու հարեւանությամբ նախատեսվում է կառուցել ոչ մեծ տուրիստական քաղաք: Երրորդ բաղադրիչը վերաբերում է անմիջապես Տաթեւի համալիրին: «Մենք ցանկանում ենք վերականգնել վանական համալիրում գոյություն ունեցող հոգեւոր ուսումնական կենտրոնը»,- պարզաբանել է Նարեկ Սարգսյանը: Հենց այս ծրագիրը կյանքի կոչելու եւ Տաթեւի վանքի տարածքը «պատահական» կառույցներից պաշտպանելու նպատակով՝ այն կներառվի քաղաքաշինական հատուկ ռեժիմի տարածքների թվում, որոնց վերջնական ցուցակը կառավարությունը կհաստատի ապրիլի վերջին: Աշխատանքի համակարգման նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով՝ հենց Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել