Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, եւ որ Կոնգրեսի համամասնական ընտրացուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանը երեկ հավաստիացրել է, որ հաղթանակի դեպքում ՀՀ առաջին նախագահը քաղաքապետի պաշտոնում պատրաստ է աշխատել որքան որ պետք է: Սակայն հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ որեւէ արգելք չկա, որպեսզի Լ. Տեր-Պետրոսյանը (կամ որեւէ այլ գործիչ), քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո հրաժարվի այդ պաշտոնը զբաղեցնելուց: Այդ դեպքում «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «ավագանու խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ անձին»:
Այդ հաջորդը ՀԱԿ-ի ընտրացուցակում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է:
Կարդացեք