Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

Մարտ 14,2009 00:00

\"\"Փոքր եւ միջին ձեռնարկությունների տնտեսվարողների շրջանում կատարված հարցման արդյունքներով պարզվել է, որ գործարարների 20% -ը պարբերաբար խնդիրներ է ունենում՝ կապված փաստաթղթաշրջանառության հետ: Հարցման հեղինակների ներկայացմամբ, տարբեր պատճառներով պայմանավորված, փաստաթղթային բարդությունները հաճախ բերում են նրան, որ տնտեսվարողները հրաժարվում են բարդ թղթաբանություն պահանջող գործարքների գրանցումից: Արդյունքում՝ ձեռնարկությունների կատարած շրջանառության ծավալները ճիշտ չեն ֆիքսվում: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկացմամբ, հարցմանը մասնակցած գործարարները նշել են արձանագրված խոչընդոտների վերացմանն ուղղված օրենսդրական քայլերի անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանն էլ նշել է, որ այս կերպ կհստակեցվի, թե խնդիրները որտեղ են ավելի սուր, իսկ արված առաջին քայլից հետո, արդեն կիրականացվեն կոնկրետ միջոցառումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել