Լրահոս
Օրվա լրահոսը

Փողը փոխում է պահվածքը

Մարտ 14,2009 00:00

Փողը մեծ դեր է խաղում մեր կյանքում: Այն թույլ է տալիս ձեռք բերել կարեւոր կենսական իրեր եւ զվարճանալ: Բայց պարզվում է, որ փողը կարող է ազդել մարդու պահվածքի եւ շրջապատի հետ նրա փոխհարաբերությունների վրա: Ամերիկացի գիտնականների վերջերս կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մարդն իր աշխատանքը պայմանավորում է փող վաստակելով, ապա նրա աշխատունակությունը մեծանում է, իսկ աշխատավայրում կոլեգաների հետ փոխհարաբերությունները՝ վատանում:

Գիտնականները հայտնաբերել են, որ երբ մարդը աշխատանքի համար սպասում է դրամական պարգեւի, ավելի քիչ է հակված օգնելու իր կոլեգաներին եւ գերադասում է աշխատել միայնակ, ինչպես նաեւ հազվադեպ է օգնության համար դիմում ուրիշին: Մյուս կողմից էլ, մարդը, որ իր գործունեությունը պայմանավորում է գումար վաստակելով, ձգտում է ավելի շատ աշխատել եւ չի խուսափում դժվար հանձնարարություններից:

Ելնելով դրանից՝ գիտնականները եզրակացնում են, որ դրամական պարգեւատրումը համարվում է մարդու աշխատունակությունը բարձրացնելու լավագույն միջոց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել