Կալիֆոռնիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու պահվածքը կարող է շատ բան պատմել նրա սոցիալական վիճակի մասին: Պարզվում է, հարուստները եւ համեստ միջոցներ ունեցողներն իրենց տարբեր ձեւով են պահում: Այսպես, կանայք եւ տղամարդիկ, որոնք ֆինանսական սահմանափակումներ չունեն, եւ որոնց ծնողներն ունեն բարձր սոցիալական կարգավիճակ, շփման ժամանակ իրենց պահում են անկախ եւ ազատ: Նրանք չեն ջանում լավ տպավորություն թողնել, իսկ եթե հանդիպում են անհետաքրքիր զրուցակցի, առանց քաշվելու հորանջում են ու ցույց տալիս, որ խոսակցությունն իրենց չի հետաքրքրում: Միեւնույն ժամանակ, «հաստ քսակ» ունեցողներն ավելի անհամբեր են եւ անհանգիստ:
Համեստ կարողության տեր մարդիկ սովորաբար ավելի ուշադիր են շրջապատի հանդեպ, հազվադեպ են ընդհատում զրուցակցին եւ հաճախ փորձում երեւալ լավագույն կողմերով: