Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՄՇՅԱՆՆ ԷԼԻ ԿՀԱՅՏՆՎԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Մարտ 14,2009 00:00

\"\"

Երեկ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, իր լրագրողական պարտականությունները կատարելիս, դաժան ծեծի է ենթարկվել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որ Շամշյանին հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց արդեն եկել էր նրա որպիսության մասին անձամբ տեղեկանալու, հանդես է եկել լրագրողի դեմ բռնությունը դատապարտող հայտարարությամբ: ՀՀ օմբուդսմենը, փաստելով, որ նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ եւս մեկ անգամ փաստում է հասարակությունում անհանդուրժողականության՝ որպես մշակույթի, արմատավորվելը, նաեւ հավելել է. «Դրա պատճառն է նախկինում նման դեպքերի անպատժելիությունը: Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել