Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴԸ ՆՇԵՑ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

Մարտ 13,2009 00:00

«Ոգու փորձություն» հ/կ անդամները շնորհավորել են իրենց զինակից ընկերոջ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ծննդյան 52-ամյակը. «Սիրելի հրամանատար, դու արդեն ռազմի դաշտում ապացուցել ես, որ հայրենիքի նկատմամբ ունեցածդ սերը՝ հաղթող է, հիմա վերստին նոր հաղթանակ արձանագրելու ժամանակն է: Քո Տեսակի հաղթանակի դափնիներն են, որ այսօր մեզանից յուրաքանչյուրին պատգամում են ճշմարտության ճանապարհով ուղիղ քայլել՝ առանց ծռմռվելու եւ սեթեւեթելու: Քո բարության ուժն է, որ հակառակորդներիդ ստիպում է փորձ անել գողանալու մարդու համար ամենակարեւոր բանը՝ ազատությունը: Այդ փորձերը, սիրելի հրամանատար, քո դեպքում ծիծաղելի են, որովհետեւ ազատությունդ ոգուդ մեջ է, իսկ այն բանտարկելու բոլոր փորձերը՝ սպառված:

Շնորհակալ ենք, որ դու կաս, որ մեր կողքին ես ու պայքարում ես մեր բոլորի երազանքի՝ ուժեղ եւ արժանապատիվ Հայաստան ունենալու համար»:

«Առավոտը» եւս շնորհավորում է պատգամավորին՝ ծննդյան կապակցությամբ: Հիշեցնենք, որ Հ. Հակոբյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում եւ անցնում է «Յոթի» գործով: Նա ամբաստանվում է «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել