Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ հիմնադիր անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, իսկ հիմա՝ քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ծննդյան 52-ամյակը: «Սիրելի հրամանատար, մարտական ընկեր եւ գաղափարական զինակից, մեծ ջերմությամբ եւ կարոտով շնորհավորում ենք ծննդյանդ 52-ամյակը: Ուզում ենք առաջին հերթին քեզ մաղթել ամենակարեւորը՝ առողջություն, համբերություն եւ քո երազած Հայաստանը՝ շատ մոտ ապագայում ունենալու հնարավորություն»,- ծննդյան օրվա կապակցությամբ պատգամավորին շնորհավորելով՝ մաղթել են նրա զինակից ընկերները: Կարդացեք նաեւ՝