Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Honda»-ն դարձավ «Brawn GP»

Մարտ 13,2009 00:00

Մարտի 27-ին Մելբուռնի «Ալբեր Պարկում» Ավստրալիայի «Գրան պրի» մրցաշարով կտրվի աշխարհի ամենադիտարժան ու թանկ մարզաձեւի՝ «Formula 1»-ի, 2009 թվականի առաջնության մեկնարկը:

Համաշխարհային ավտոարտադրության ամենահեղինակավոր ընկերությունների թիմերը, տարվա ընթացքում տարբեր մայրցամաքներում հանդես գալով 17 «Գրան պրի»-ներում, կորոշեն թիմային եւ անհատական հաղթողներին:

Դեռ մրցաշրջան 2008-ի ավարտին մտավախություն կար, որ հաջորդ առաջնությունում մասնակից թիմերի թիվը կարող է մեկով պակասել: Խոսքը հանրահռչակ ճապոնական «Honda» ավտոկոնցեռնի մասին է, որի տերերը դեկտեմբերին հայտարարել էին համաշխարհային ճգնաժամի պատճառով մարզական այս ծրագրից հրաժարվելու եւ թիմը վաճառելու մտադրության մասին: Եվ ահա Մելբուռնից երեք շաբաթ առաջ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թիմը գնել է «Ferrari»-ի նախկին տեխնիկական տնօրեն Ռոսս Բրաունը եւ թիմն այս տարի հանդես կգա արդեն «Brawn GP» անունով: Ինչ վերաբերում է նոր թիմի առաջատար արշավորդներին, որոնք անհատական պայքարում ի վիճակի են պայքարել չեմպիոնության համար, «Brawn GP»-ի մարզական գույների (սեւ, դեղին, սպիտակ) պատիվը կպաշտպանեն բրազիլացի Ռուբենս Բարիկելլոն եւ բրիտանացի Ջենսոն Բատտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել