Երեկ Սանկտ Պետերբուրգում Լիլիթ Մկրտչյանը նոր հաղթանակ տոնեց, որից հետո վաստակած միավորներով հավասարվեց առաջատարներին եւ 4,5 միավոր վաստակած չորս շախմատիստուհիների մեջ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Ստամբուլում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիում» մեկօրյա հանգստից հետո Էլինա Դանիելյանը երեկ միավորը բաժանեց Ադրբեջանի լավագույն շախմատիստուհի Զեյնաբ Մամեդյարովայի հետ եւ վեցերորդ փուլից առաջ 3,0 միավորով վեցերորդն է:
Բուդվայում կայացավ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության հերթական տուրը: Մինչ այդ մեր հանրապետության ներկայացուցիչներից գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն իր հաշվարկին հերթական ոչ-ոքին գրանցեց: Նա 4,5 միավորով 37-րդն է, որն այս պահին դեռ մնում է հայաստանցիների մեջ լավագույն ցուցանիշը: