Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԻՎԱՆ ԳՐՈԶՆԻՆ» ԿԱՆԳՆԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Մարտ 13,2009 00:00

Գերմանիայում հրամանաթուղթ է ստորագրվել համակենտրոնացման ճամբարի նախկին պահապանի ձերբակալության վերաբերյալ: ԱՄՆ Օհայո նահանգում ապրող նախկին էսէսական Իվան Դեմյանյուկը ծառայում էր Լեհաստանում տեղակայված ճամբարում եւ իր սադիզմի համար ստացել էր «Իվան Գրոզնի» մականունը: 88-ամյա Դեմյանյուկը նախաքննության տվյալներով մասնակցել է 1943 թվականին այդ ճամբարում 29 հազար հրեայի սպանությանը: Այժմ Գերմանիայի իշխանությունները փորձելու են հասնել հանցագործի տեղափոխմանը Մյունխեն: ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ սատարում է Դեմյանյուկին դատելու Գերմանիայի ձգտմանը: 1988 թվականին նա մեկ անգամ արդեն կանգնել էր դատարանի առաջ՝ Իսրայելում: Սադիստին ճանաչել է 3 վկա: Այդ ժամանակ Դեմյանյուկին դատապարտել են կախաղանի, սակայն բազմաթիվ այլ վկայություններ սասանել են դատարանի վստահությունը՝ արդյո՞ք Դեմյանյուկն ու «Իվան Գրոզնին» նույն մարդն են: 1993 թվականին Իսրայելի գերագույն դատարանը չեղյալ համարեց դատավճիռը եւ Դեմյանյուկին թույլ տրվեց մեկնել ԱՄՆ: 2004 թվականին ամերիկյան իշխանությունները վերսկսեցին դատական հետապնդումը, սակայն ոչ կասկածյալի հայրենիքը՝ Ուկրաինան, ոչ էլ Լեհաստանը, որտեղ կատարվել են հանցագործությունները, չէին պահանջում իրենց մոտ տեղափոխել Դեմյանյուկին: Վերջինս հերքում է իր մասնակցությունը պատերազմական հանցագործություններին եւ պնդում է, որ ընդամենը ծառայում էր խորհրդային բանակում ու գերի էր ընկել 1942 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել