Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերապատրաստում սփյուռքահայերի համար

Մարտ 13,2009 00:00

ԿԳՆ-ն շարունակում է իրականացնել արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը: Վերապատրաստումն ընթանալու է Երեւանում՝ ԿԳՆ-ի հաստատած ծրագրով: Ծրագրի ընթացքում դասընթացների, ուսուցիչների կեցության եւ շրջագայության ծախսերը ստանձնում է ՀՀ-ն: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կրթօջախները, բարերարները: Դասընթացների սկիզբը նախատեսված է հուլիսի 20-ին: Իսկ օգոստոսի 17-ին կհանձնվեն վկայագրերը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 20-ը ՀՀ ԿԳՆ ներկայացնել ուսուցչի կողմից լրացված եւ կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը, համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք: Նախապատվությունը տրվելու է Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում չվերապատրաստված ուսուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել