Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2008-ի բեսթսելերները

Մարտ 13,2009 00:00

\"\"Հայաստանի գիրք տարածողների ազգային ասոցիացիայի «Գրքերի աշխարհ» ամսաթերթը որոշել է 2008 թվականի գլխավոր բեսթսելերները: Լավագույն վաճառվող գրքերը՝ բեսթսելերները, որոշվել են՝ հաշվի առնելով տարվա ընթացքում գնայուն գրքերի տասնյակներում նրանց զբաղեցրած հորիզոնականները, վաճառքի քանակը եւ այն, թե այս կամ այն գիրքը քանի անգամ է հայտնվել բեսթսելերների տասնյակում եւ որքան երկար է մնացել:

«Գրքերի աշխարհ» ամսաթերթը համապատասխանաբար գեղարվեստական եւ ոչ գեղարվեստական գրքերի գնայուն տասնյակի համար որոշել է երեք անվանակարգ՝ «Տարվա բեսթսելեր», «Տարվա ազգային բեսթսելեր» եւ «Տարվա թարգմանական բեսթսելեր»: Հայ հեղինակների հայերեն գրքերի համար որոշված «Տարվա ազգային բեսթսելեր» անվանակարգում գեղարվեստական գրքերից լավագույնը համարվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, իսկ ոչ գեղարվեստական գրքերի մեջ՝ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը: Հոգու եւ մտքի համար գրված այս գործերն են դարձել հայկական գրքի շուկայի ամենակայուն գնայուն գրքերը, ինչը նշանակում է, թերեւս, որ ժամանակակից ընթերցողը, այնուամենայնիվ, նախընտրում է արժեքավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել