Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բժիշկ Մանվելյանը ազգային արժեք է»

Մարտ 13,2009 00:00

Վստահ է հայապաշտների դաշինքը

Այսօր «Հայապաշտների դաշինքը» հարկ է համարում հանրությանը ներկայացնել մարդկանց, որոնք ազգային եւ մարդկային մեծագույն արժեք են: Մարտի 3-ին «ԱՐ» հեռուստաալիքով Համլետ Ղուշչյանի հաղորդման ժամանակ ներկայացրինք մի փառահեղ բժիշկ-գիտնականի՝ նրա ազգօգուտ գործունեության մասին հանրությանը իրազեկ չպահելով: Նա շուրջ 40 տարի բուժում է քաղցկեղը եւ այլ անբուժելի հիվանդություններ: Զավեն Մինայիչ Մանվելյանը եզակի մարդ է. նա բուժում է այնպիսի հիվանդների, որոնք մահվան կնիքը ճակատներին՝ դուրս են գրվել օնկոլոգիական կենտրոնից եւ մահվան ենթակա էին: Եվ այս աստվածատուր մարդու շնորհիվ նրանք վերադարձել են ակտիվ կյանքի: Մեծ բժիշկը մի ցանկություն ունի. որ իրեն հատկացնեն կլինիկա, որտեղ նա ազգաբնակչությանը անվճար կբուժի՝ օտարերկրյա հիվանդներից ստացած գումարների հաշվին, ինչի արդյունքում կգոյանան մեծ գումարներ, որի կարիքը մեր աղքատ պետությունը շատ ունի: Իհարկե, հաղորդումը անարձագանք չմնաց, բազմահազարանոց հիվանդների բանակը դիմեց բժիշկ Մանվելյանին, որ ազատի մարդկության չարիքը դարձած հիվանդությունից: Այսօր Մանվելյանին կլինիկա առաջարկել են Ռուսաստանում, որտեղ կօգտագործի իր գիտելիքները՝ ի նպաստ ռուս ազգի, ինչին, անշուշտ, դեմ է «Հայապաշտների դաշինքը» եւ ինքը՝ հայրենասեր ու ազգասեր բժիշկը: Նա մեր ազգային արժեքն է, որը պետք է պաշտպանվի որպես ազգային անգին արժեք:

Իհարկե, եղան նաեւ չարախոսներ: Նրանցից մեկը նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն է, որը չճանաչելով բժիշկ Մանվելյանին, նրան իր հոդվածում ինչ-ինչ պատճառներով անվանել է «սրիկա, խաբեբա եւ շառլատան»: Ես չեմ փորձի իջնել նախկին պատգամավորի մակարդակին, ուղղակի կասեմ՝ շատ անգամ մարդիկ իրենց «արշինով» են չափում դիմացինին: Ես հարկ չեմ համարում ավելին խոսել այդ տեսակի մարդկանց մասին, քանի որ դա նրանց համար մեծ պատիվ կլինի:

Դիմում եմ կոչով հանրապետության նախագահին. պարոն նախագահ, մեկ տարի առաջ դիմեցիք մեզ՝ ազգաբնակչությանը, խնդրանքով, որ մեր ձայները տանք ձեզ: Այժմ ես՝ «Հայապաշտների դաշինքի» նախագահ, ազատամարտիկ եւ Հայաստանի քաղաքացիս, տասնյակ հազարավոր հիվանդների անունից խնդրում եմ Ձեզ՝ Ձեր աջը դնել բժիշկ Մանվելյանի թիկունքին եւ ինչքան շտապ հատկացնեք նրան կլինիկա, այնքան շատ ընտանիքների կփրկեք անբուժելի հիվանդությունից եւ դժբախտությունից: Երբ Դուք՝ պրն նախագահ, տեսնեք այդ բազմահազար հիվանդներին, համոզված եմ, մեկ րոպե անգամ չեք հապաղի: Վստահ եմ, Ձեր թեթեւ ձեռքով կբացվեն նոր օնկոլոգիական կենտրոններ, որտեղ կընդունվեն հիվանդներ ամբողջ աշխարհից, իհարկե, վճարելով մեր պետությանը մեծ գումարներ, որի կարիքը մեր պետությունը շատ ունի: Նորից եմ կրկնում՝ բժիշկ Մանվելյանը ազգային անգին արժեք է, որի համար մենք ազգովի պետք է հոգ տանենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել