Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քամուց տուժել է նաեւ Սյունիքը

Մարտ 13,2009 00:00

Վերջին օրերին հանրապետության շրջաններում ուժեղ քամին եւ փոթորիկը մեծ վնասներ են հասցրել: Մասնավորաբար՝ Կապանում ուժեղ քամու հետեւանքով հոսանքազրկվել էր քաղաքի խմելու ջրի մաքրման կայանը, խախտվել էր քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը, որոշ թաղամասեր ջրազրկվել էին: «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի հավաստմամբ՝ կարգավորիչ ջրամբարների ջրի պաշարներով հաջողվել է, իհարկե՝ ոչ գրաֆիկով, բայց բաժանորդներին ջուր մատակարարել:

Ուժեղ քամու արդյունքում մի քանի ժամով հոսանքազրկվել էր քաղաքի մի քանի թաղամաս: Առանց էլեկտրաէներգիայի էին մնացել նաեւ որոշ գյուղեր, շրջվել էին հենասյուներ, քամին քշել-տարել էր առանձնատների եւ բազմաբնակարան շենքերի տանիքներ, ավիրվել էին օժանդակ շինություններ: Սյունիքի մարզային հիդրոմետծառայության պետ Ժորա Գեւորգյանի խոսքով, ավերներ բերած այս քամու միջին արագությունը կազմել է 16 մետր/ վրկ, իսկ պոռթկումների պահերին հասել է մինչեւ 23 մետր/վրկ-ի: Առաջիկայում նման քամիներ չեն լինի, հիդրոմետծառայությունը հավաստիացնում է, որ սպասվող քամիների արագությունը չի գերազանցի 5-8 մետր/վրկ-ը:

Սյունիքի մարզպետարանը մի շարք գյուղապետերից՝ գյուղերին պատուհասած վնասները վերացնելու վերաբերյալ դիմումներ է ստացել: Դիմումներին ընթացք տալու եւ քամու ավերների ամբողջական պատկերն ունենալու համար մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել:

Հիշեցնենք, որ քամին վնասներ է հասցրել նաեւ Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերին, եւ այս մարզպետարաններում եւս ստեղծվել են հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել