Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐ

Մարտ 13,2009 00:00

\"\"

Երեկ, ժամը 21:30-ի սահմաններում, Սախարովի հրապարակում իրար են բախվել 16 ԼՍ 519 համարանիշի «C» կարգի «Մերսեդես» մակնիշի եւ 16 ՍՕ 980 համարանիշի «Սեքստոն» մակնիշի մի ջիփ: Մինչեւ ճանապարհային ոստիկանության վթարի վայր ժամանելը՝ այդ փողոցով երթեւեկությունը 10-15 րոպե կաթվածահար էր եղել անցորդների հետաքրքրասիրության պատճառով: Առաջինը, ինչ արեցին ոստիկանության աշխատակիցները՝ հանել մեքենաների համարանիշները, թեեւ «Մերսեդեսի» վարորդը փորձում էր ոստիկանի հետ «լեզու գտնել» ու հարցերը «տնավարի» լուծել: Ոստիկանները, սակայն, կտրականապես մերժեցին վարորդի այդ գայթակղիչ առաջարկը: Ավելի ուշ դեպքի վայր ժամանեց Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Հենց նրա ցուցումով էլ մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Զոհեր, բարեբախտաբար, չկան:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել