Ստորեւ շարադրված հարցերին անհրաժեշտ է պատասխանել միայն «այո» կամ «ոչ», եւ՝ անկեղծորեն։
1. Եթե ձեր ծանոթներից մեկը հանկարծ խոշոր գումար շահի՝ կնախանձե՞ք։
2. Ձեզ քննադատող մարդուն ոխերիմ թշնամի՞ եք համարում։
3. Վիճաբանությունների ժամանակ բարձրացնո՞ւմ եք ձեր ձայնը՝ անլսելի դարձնելով ուրիշինը։
4. Համակարծի՞ք եք ուրիշների հաջողությունը «դիպվածին» կամ «բախտին» վերագրելուն։
5. Պատահո՞ւմ է, որ երբեմն որոշ մարդկանց հետ խոսակցությունների ժամանակ ձեր կարծիքն անտեսեք եւ բարի մտքով պաշտպանեք նրանց կարծիքը։
6. Ձեր տարիքին եւ սեռին պատկանող մարդկանց հետ ավելի հեշտությա՞մբ եք կիսվում, խորհուրդ հարցնում։
7. Երբեմն պատահո՞ւմ է, որ առանց որեւէ պատճառի ձեզ տխուր եւ ընկճված զգաք։
8. Եթե մեկը կատակում կամ նույնիսկ ծաղրում է ձեզ, կարմրո՞ւմ եք եւ իսկապես նեղվո՞ւմ։
9. Ավելի հե՞շտ եք ծիծաղում, քան այն անձինք, որոնց հետ միասին գտնվելու առիթ ունեք։
10. Ուրիշների բարեմասնությունները փնտրելիս հնարավո՞ր է բացահայտեք թերություններ:
11. Երբեմն կորցնո՞ւմ եք ձեր հավասարակշռությունը՝ առարկաներ ջարդելու աստիճան։
12. Եթե առիթ լինի՝ կարո՞ղ եք ընդունել ձեր սխալը։
13. Ձեր հաջողությունները միշտ ձեր անձնական արժանիքներո՞վ եք պայմանավորում։
14. Ընդունո՞ւմ եք, որ անձնուրաց մարդը երբեմն ընդունակ է քաջություն գործել։
Քանի՞ հատ «ոչ» ասացիք:
Ոչ մի անգամ (0).- Բացարձակապես զուրկ եք ձեր անձը հակակշռելու կարողությունից։ Ջղային եք, զգուշացեք ձեր գործողություններում։
1-5 «ոչ».- Շատ հուզական անձ եք. եթե ինքնուրույն որեւէ բան ձեռնարկեք, մի՛ մոռացեք խոհեմության մասին։ Խոսակցությունների մեջ եղեք շրջահայաց։
6-9 «ոչ».- Միջին դիրքի վրա եք։
10-12 «ոչ».- Զուսպ եք։
12-14 «ոչ».- Հավանաբար անկեղծ չէիք եւ բացարձակ ճշմարտությունը չասացիք։