Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտ 12,2009 00:00

Կրասնոյարսկի մարզի ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկը՝ տեղի խորհրդարանի պատգամավոր եւ բիզնեսմեն Անատոլի Բիկովը, որն ավելի շատ հայտնի է որպես «Տոլյա Ցուլ», Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշմամբ ստանալու է 26 հազար եվրո փոխհատուցում: Ստրասբուրգի դատարանը գտավ, որ ռուսաստանյան իշխանություները խախտել են Բիկովի իրավունքները՝ չապահովելով արդար դատաքննություն եւ խաթարելով մասնավոր կյանքն ու անձնական անձեռնմխելիությունը: 90-ական թվականներին Բիկովը համարվում էր Կրասնոյարսկի մարզի ամենահարուստ եւ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Դեռեւս այն ժամանակ նրան մեղադրում էին մի շարք պատվիրված սպանություններ կազմակերպելու համար, սակայն այդ մեղադրանքներից նա կարողացավ ինչ-որ կերպ պաշտպանվել: Այնուամենայնիվ, 2000 թվականին Բիկովը նորից ձերբակալվել էր՝ իր բիզնեսի գործընկեր Ստրուգանովի դեմ (որն ավելի հայտնի է որպես «Պաշա-Ցվետամուզիկա») մահափորձ կազմակերպելու համար: Այդ դեպքում քիլլերը մեղայականով եկել էր իրավապահների մոտ, եւ վերջիններս որոշել էին իրականացնել սպանության մի ամբողջ ներկայացում: «Ցվետամուզիկայի» կեղծ դիակը լրագրողների աչքի առաջ դուրս էր բերվել իր տնից եւ «նորություններում» հայտարարվել էր կատարված հանցագործության մասին: Երբ Բիկովը զանգահարել էր վարձու մարդասանին եւ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, այդ խոսակցությունը ձայնագրվել էր եւ կազմել մեղադրանքի հիմքը: Բիկովը դատապարտվեց 6,5 տարի պայմանական ազատազրկման: Այս ընթացքում նա մշտապես ընտրվում էր տեղական խորհրդարանի պատգամավոր եւ մեղադրվում էր եւս մեկ սպանության մեջ: Ստրասբուրգի դատարանը գտավ, որ Բիկովի կալանավորման ժամկետը երկարացվում էր առանց անհրաժեշտ հիմքերի, իսկ սպանության իմիտացիան անմեղության կանխավարկածի խախտում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել