Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալաբամայում սպանվել է 10, իսկ Գերմանիայում՝ 16 հոգի

Մարտ 12,2009 00:00

\"\"Ամերիկյան Ալաբամա նահանգում մի զինված տղամարդ սպանել է առնվազն 10 հոգու: Նահանգի փոքրիկ քաղաքներ Սամսոնի եւ Ժնեւի բնակիչները ցնցված են կատարված ողբերգության պատճառով: Ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել, թե ինչն է ստիպել տղամարդուն կատարել այդ հանցագործությունները:

Ենթադրվում է, որ մարդասպանի զոհերի մեծ մասը նրա բարեկամներն էին: Նախնական տվյալներով, սկզբից տղամարդը սպանել է հարազատ մորը, որի դիակը հայտնաբերվել է հրկիզված տանը: Այնուհետեւ Սամսոնի գազալցման կայանում գնդակահարել է մի կնոջ եւ մոտակայքում ապրող եւս 5 հոգու: Ճանապարհին բախվել է ոստիկանների հետ եւ սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում Ժնեւի շերիֆը վիրավորվել է: Հասնելով Ժնեւ՝ տղամարդը գնդակահարել է եւս 2 հոգու՝ տեղի շերիֆի տեղակալի կնոջն ու երեխային: Երբ ոստիկանությանը վերջապես հաջողվել է նրան շրջապատել՝ հանցագործն ինքնասպանություն է գործել: Հետաքննությունների դաշնային բյուրոն իր գործակալին է ուղարկել՝ քննությանն աջակցելու համար:

Երեկ համանման մի դեպք էլ Գերմանիայում է տեղի ունեցել: Մտնելով Շտուտգարդին հարակից Վինենդեն փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցը, հանցագործը, որն այդ դպրոցի նախկին սան է, կրակ է բաց արել, որի արդյունքում, նախնական տվյալներով զոհվել է 16 մարդ: Ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում մարդասպանն էլ է սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել