Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպացիները Վրաստանից պահանջեցին փոխել երգը

Մարտ 12,2009 00:00

Ժնեւում տեղակայված «Եվրատեսիլ» մրցույթի վերստուգիչ խումբը թույլ չի տվել Մոսկվայում կատարել «We don’t wanna put in» երգը, որը պատրաստվում էր ներկայացնել վրացական «Ստեֆանե եւ 3G» խումբը: Ինչպես հայտնում է «Ռեգնումը», Հեռարձակման եվրոպական միությունը պաշտոնապես տեղեկացրեց այդ մասին վրացական կողմին: Վրաստանը մինչեւ մարտի 16-ը պետք է կամ փոխի երգի տեքստը, կամ մեկ այլ երգ ընտրի: Ինչպես հայտնի է, ավելի վաղ ռուսական կողմը «put in» անգլերեն բառակապակցության մեջ նմանություն գտավ Ռուսաստանի վարչապետի ազգանվան հետ եւ երգի տեքստում վիրավորական ակնարկներ հայտնաբերեց: Նախորդ տարի Սերբիայում Վրաստանը ներկայացրած երգչուհի Դիանա Գուրցկայան նույնպես դեմ արտահայտվեց երգի տեքստին եւ հայտարարեց, որ չի պատրաստվում էստաֆետը փոխանցել վրացական խմբին: Վրաստանում անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն, բնակչության համարյա 85%-ը դեմ է երգի խոսքերը փոխելուն: «Եվրատեսիլի» վրացական պրոդյուսեր Նադիա Ուզնաձեն հերքեց ռուսաստանյան ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե իբր երգի խոսքերը փոխվելու են. «Երգի տեքստում որեւէ քաղաքական կամ վիրավորական բան չկա: Դուք ինքներդ կարող եք դրանում համոզվել: Համապատասխանաբար՝ խոսք չի կարող լինել տեքստը փոխելու մասին»:

Ուշ երեկոյան ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ- 2009»-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել